Ալեքսիս Օհանյանը հետաքրքրվել է սպորտային խաղադրույքների շուկայով

17.06.2021 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսիս Օհանյան #Wagr #
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Seven Seven Six ընկերության միջոցով գլխավորել է $4 միլիոն ծավալով ներդրումային փուլը Wagr հավելվածի մշակողի համար, հայտնում է VC.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Ֆինանսավորման փուլին մասնակցել են նաև Greycroft-ը, Pear Ventures-ը, Tinder-ի համահիմնադիր Ջասթին Մաթինը եւ այլք:

Wagr ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի ապրիլին: Հավելվածում օգտատերերը խաղադրույքներ են կատարում ոչ թե բուքմեյքերական ընկերություններում, այլ ընկերների միջեւ: «Հավելվածը խթանում է այն, ինչ արդեն կա չաթերում, այն է` ընկերների միջեւ խաղադրույքներ կատարել սպորտային արդյունքների վրա»,- ասել է Օհանյանը Bloomberg-ին:

Մարդիկ պատրաստ կլինեն վճարել մի հարթակի համար, որտեղ միաժամանակ հնարավոր կլինի խաղադրույք կատարել, գումար ստանալ և զրուցել, կարծում է Wagr-ի գործադիր տնօրեն Մարիո Մալավեն: Ընկերությունը ցանկանում է վաստակել միջնորդավճարների միջոցով, որոնք կլինեն նույնքան, ինչ ավանդական խաղատանը:

2021 թվականի մարտին Goldman Sachs-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ ԱՄՆ-ի սպորտային խաղադրույքների շուկան 2033-ին կաճի մինչև $40 միլիարդ:
Դիտում՝ 3083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW