«Գազել Ֆինանս» ՈւՎԿ-ն ներդրում է կատարում հայկական բարձրակարգ տեքստիլ արտադրող «Սոնատի» ընկերությունում, որն արդեն հասցրել է ստեղծել հայտնի ապրանքանիշ եւ ձեռք բերել հազարավոր հաճախորդներ Հայաստանի ողջ տարածքում: Ինչպես նշել են «Գազել Ֆինանս» կազմակերպությունում, «Սոնատի»-ն այժմ ընդլայնում է իր արտադրությունը` խանութներ բացելով Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: «Սոնատի»-ն նպատակ ունի վերականգնել հայկական պատմական զարդանախշերի նմուշները` օգտագործելով դրանք կտորների եւ չկրկնվող արտադրության վրա: Ընկերությունն իր աշխատանքը սկսել է 2020-ի սկզբին եւ չնայած համաճարակին` իր ուրույն տեղն է վաստակել եվրոպական եւ ամերիկյան հայտնի բարձրորակ տեքստիլ արտադրողների շարքում: «Սոնատի»-ի յուրաքանչյուր արտադրատեսակ «Ստեղծված է Արվեստով», չափազանց փափուկ, թեթեւ եւ շնչող, զարդարված յուրօրինակ դիզայնով:««Սոնատի» ապրանքանիշն ունի եզակի գաղափարախոսություն եւ մոտեցում որակին, որին աջակցում են բազմաթիվ աշխարհահռչակ նկարիչներ եւ դիզայներներ: Սա բարձրացնում է ընկերության տեսանելիությունը համաշխարհային շուկայում` որպես հայկական նոր եւ հավակնոտ ապրանքանիշ: «Գազել Ֆինանս»-ի հետ մեր համագործակցությունը վերջինիս նվիրվածության հիանալի օրինակն է` աջակցելու ընկերությանը մուտք գործել ավելի մեծ շուկա»,- նշել է «Սոնատի» ընկերության հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը։««Գազել Ֆինանս»-ի նպատակն է բացահայտել եւ աջակցել երիտասարդ ընկերություններին, որոնք հիմնադրվել եւ ղեկավարվում են հավակնոտ բիզնեսի առաջնորդների կողմից: Որպես մեր առաքելության մաս՝ մենք ցանկանում ենք նաեւ Հայաստանի կանանց ներգրավել մեծ բիզնեսի մեջ, ինչպես ցույց է տալիս հաջողակ երկրների օրինակը, որտեղ բիզնեսի ստեղծումը հավասարապես է բաշխված տղամարդկանց եւ կանանց միջեւ»,- ասել է «Գազել Ֆինանս»-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը։ Tweet Դիտում՝ 7368