Evoca-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է թվային QR բուկլետներ, որոնք կարելի է ներբեռնել ինչպես օնլայն՝ Evoca-ի նոր կայքից, այնպես էլ՝ բանկի մասնաճյուղերից։«Ձեզ հետաքրքրող պրոդուկտի բուկլետը կարդալու համար կարող եք գալ բանկի ցանկացած մասնաճյուղ, մոտենալ QR ստենդին, սկանավորել QR կոդը եւ վերջ։ Բուկլետը կհայտնվի Ձեր սմարթֆոնի էկրանին։ Այն կարելի է ներբեռնել, եւ ծառայության մասին ամբողջական տեղեկատվությունը կպահվի Ձեր հեռախոսում: Ի դեպ, որպես mobile-first բանկ, Evoca-ի բուկլետները եւս հատուկ մշակված են mobile-view-ի համար․ դրանք հարմարավետ են եւ հեշտ են կարդացվում հեռախոսով»,- հայտնել են բանկում։ Evoca-ի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լյուսի Սարուխանյանը նշել է. «QR բուկլետները միանգամից մի քանի հարցի լուծում են՝- Դրանց առաջնային նպատակը թղթի օգտագործման նվազեցումն է: Իսկ այսօր շրջակա միջավայրի պահպանումն աշխարհի գլոբալ խնդիրներից մեկն է: Evoca-ն հոգ է տանում էկոլոգիայի պահպանման համար՝ պարբերաբար ներկայացնելով նոր նախագծեր եւ իր փոքրիկ ներդրումն ունենալով այս կարեւոր գործում։ Հիշեցնեմ, որ Evoca-ն վերամշակում է իր գործունեության արդյունքում առաջացած թղթե եւ պլաստիկ թափոնները։- Մյուս կողմից` QR բուկլետների օգտագործմամբ կտրուկ կկրճատվեն թղթային բուկլետների միջոցով ձեռքից ձեռք փոխանցվող վտանգները։- QR բուկլետները նաեւ շատ հարմար են եւ հեշտ։ Ի տարբերություն թղթայինների՝ դրանք չեն կորում, չեն մաշվում եւ միշտ ձեռքի տակ են։ Ծառայությունների սակագներն ու պայմաններն այսուհետ միշտ կլինեն Ձեզ մոտ։ Կարելի է ցանկացած պահի ցանկացած վայրում վերանայել դրանք եւ, ինչու ոչ, համեմատել այլ առաջարկների հետ»: Tweet Դիտում՝ 1806