ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «ՄԵԳՆԱ»-ն հանդես են եկել համատեղ առաջարկով

09.06.2021 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«ՄԵԳՆԱ» #ավտովարկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ «վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով»:

«ՄԵԳՆԱ» ընկերությունը հայկական շուկայում  հանդիսանում է Renault ապրանքանիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը 2004թ․-ից, զբաղվում է մեքենաների եւ պահեստամասերի վաճառքով, ինչպես նաեւ ներմուծվող ավտոմեքենաների երաշխիքային եւ ետերաշխիքային սպասարկմամբ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ «ՄԵԳՆԱ» ընկերության ավտովարկավորման համատեղ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու գործընթացն առավելագույնս պարզեցված է եւ հարմար: Վարկային հայտը ներկայացվում է անմիջապես ավտոսրահում, եւ կարիք չկա այցելելու բանկի մասնաճյուղեր: Վարկի տրամադրման որոշումն ընդունվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի եւ հաճախորդի միջեւ, ինչից հետո հաճախորդը կարող է հեռանալ սրահից արդեն իսկ իր նոր ավտոմեքենայով՝ չսպասելով վարկի տրամադրմանը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Ավտովարկը տրամադրվում է սկսած 10% կանխավճարից, տարեկան 9,6% - 11,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12,5% - 17%): Վարկը տրամադրվում է 1-28 միլիոն ՀՀ դրամի գումարի չափով: Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները: Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ  (գործում են վարկի տրամադրման եւ սպասարկման այլ միջնորդավճարներ):

Ձեւակերպելով ավտովարկ՝ հաճախորդը ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Առավել մանրամասն տեղեկատվություն այս վարկատեսակի մասին կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերից կամ զանգահարելով բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաեւ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am կամ  զանգահարելով +374-10-24-75-99 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Դիտում՝ 2519
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW