“Յունիբանկը” հայտարարել է նոր կուտակային ավանդի մասին

30.06.2008 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է “Յունի-Ամառ” նոր կուտակային ավանդի գործարկման մասին##:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ավանդներն ընդունվելու են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Տարեկան տոկոսադրույքը, կախված ավանդի արժույթի տեսակից եւ տեղաբաշխաման ժամկետներից, կազմելու է տարեկան մինչեւ 11%:

Ավանդատուներին ընձեռվում է ավանդի համալրման հնարավորություն` առանց գումարի և հաճախականության սահմանափակման, բացառությամբ` ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրը:

Հաճախորդները կստանան նաեւ ավանդի գումարի մասնակի ետկանչման հնարավորություն, կտրամադրվի նաեւ օվերդրաֆթի հնարավորություն` ավանդի գումարի 90%-ի չափով:

Դիտում՝ 7178

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW