UNCTAD. 2021-ին համաշխարհային առեւտրի աճը կկազմի 16%
19.05.2021 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cdn.cbs

«2021-ի երկրորդ կեսին առեւտրի զգալի աճ է սպասվում. ըստ կանխատեսումների, այն կկազմի մոտ 16%՝ համեմատած 2020-ի ցածր կետի հետ, ներառյալ ապրանքներով առեւտրի 19% եւ ծառայությունների առեւտրի 8% աճ»,- նշել են փորձագետները:
Ընդգծվում է, որ, չնայած «COVID-19-ի հետ կապված տնտեսական ցնցումներին, առեւտուրը 2020 թվականին, ընդհանուր առմամբ, համեմատաբար լավ է իրեն դրսեւորել»: Այս արդյունքը հիմնականում պայմանավորված էր «Արեւելյան Ասիայի տնտեսությունների կայունությամբ», որոնց արագորեն հաջողվեց պայքարել համավարակի դեմ եւ այդպիսով «կապիտալացնել» COVID-19-ի հետ առնչություն ունեցող ապրանքների պահանջարկի աճը:
2021 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առեւտուրը տարեկան կտրվածքով աճել է մոտ 10%-ով: Արդյունքում՝ 3%-ով գերազանցվեցին նաեւ 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշները: Համաշխարհային առեւտրի թռիչքը 2021 թվականի առաջին երեք ամիսներին պայմանավորված էր Արեւելյան Ասիայի երկրների արտահանման ծավալների աճով: Զեկույցում նշվում է, որ Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունն ավելի բարձր ցուցանիշներ են ապահովել, քան մյուս խոշոր տնտեսությունները:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: