Amazon-ը մտադիր է գնել Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը

18.05.2021 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amazon #Metro-Goldwyn-Mayer
Amazon կորպորացիան բանակցություններ է վարում Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը ձեռք բերելու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են Variety ամսագրի սեփական աղբյուրները:

Ըստ նրանց՝ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Գործարքի արժեքը կարող է կազմել $9 միլիարդ:

Երկու ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Անցած տարվա դեկտեմբերին Variety-ն տեղեկացրել էր, որ Metro-Goldwyn-Mayer-ը գնորդ է փնտրում:
Դիտում՝ 2932

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW