Samsung Blockchain Wallet՝ նոր առաջարկ կրիպտոհանրության համար
17.05.2021 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ btcmanager.com

Galaxy սմարթֆոնները նաեւ հնարավորություն կստանան միանալ սառը դրամապանակներին, ինչպիսիք են Ledger Nano S-ը, Ledger Nano X-ը եւ այլն:
Samsung Blockchain Wallet-ն արդեն հասանելի է Bitcoin-ի, Ethereum-ի, TRON-ի, ինչպես նաեւ ERC-20 եւ TRC-20 ստանդարտի տոկենների համար: Դրամապանակը հասանելի կլինի միայն Android 9.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող սարքերում:
Օգտատերերի տվյալները պահպանելու համար Samsung-ը մշակել է Knox տեխնոլոգիան, որը պահում է բանալիները կոդավորված՝ հիմնական օպերացիոն համակարգից մեկուսացված տարածքում: Օգտատերերին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը լրացուցիչ պաշտպանված է անվտանգ պրոցեսորով, եւ դրան հասանելիություն կարելի է ստանալ միայն մուտքագրելով PIN կոդը կամ մատնահետքը:
Բլոկչեյն դրամապանակում ներկառուցված կլինի կրիպտոարժույթների մասի լրահոս։
Նախկինում Samsung-ն արդեն ներկառուցել էր սմարթֆոններում բլոկչեյն դրամապանակ, սակայն միայն Galaxy S20-ում: Կրիպտոարժույթներով առեւտրի հնարավորություն ընձեռելու համար ընկերությունը համագործակցության պայմանագիր էր կնքել Gemini կրիպտոարժութային բորսայի հետ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: