Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի մաքսատուրքերի ինտեգրումը

13.05.2021 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Ղազախստան #մաքսատուրք
Ղազախստանի խորհրդարանի Սենատն այսօր հաստատել է Հայաստանի եւ Ղրղըզստանի մաքսատուրքերի աստիճանական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միացյալ մաքսային սակագնի դրույքաչափերին ուղղված օրենքների նախագծերը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հայկական կողմի համար նախատեսվում է մեկ տարով երկարացնել անցումային շրջանը՝ մինչեւ  երկրի համար առավել զգայուն ապրանքների համար ԵԱՏՄ ընդհանուր մաքսային սակագնի ամբողջական կատարումը:

Հայաստանի ամբողջական անցումը միասնական մաքսային սակագնի դրույքաչափերին կիրականացվի 2022 թվականի հունվարի 1-ից:

Սենատի հաստատումից  հետո օրենքները կուղարկվեն Ղազախստանի նախագահի  հաստատման:
Դիտում՝ 2558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW