SWIFT-ը մտադիր է փոխգործակցել կենտրոնական բանկերի թվային արժույթների հետ

13.05.2021 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#SWIFT #թվային արժույթներ
SWIFT-ն ուսումնասիրում է կենտրոնական բանկերի թվային արժույթների հետ փոխգործակցության հնարավորությունն անդրսահմանային գործարքներ իրականացնելիս, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով միջազգային համակարգի հաղորդագրությունը:

SWIFT-ը եւ Accenture խորհրդատվական ընկերությունը պատրաստել են զեկույց միջազգային վճարումներում կենտրոնական բանկերի թվային արժույթների օգտագործման մասին: Ընկերությունները կարծում են, որ թվային արժույթների համատեղելիությունն ընթացիկ վճարային ենթակառուցվածքի հետ կդառնա ապագայում դրանց օգտագործման կարեւոր գործոն:

«Կենտրոնական բանկերի թվային արժույթների հետազոտության ողջ ընթացքում համայնքը հնարավորության դեպքում կշարունակի օգտագործել գործող ենթակառուցվածքը եւ վճարային ուղիները, բայց, միաժամանակ, այս նոր գործիքները կշարունակեն եւ կընդլայնեն գործող ենթակառուցվածքը, եւ SWIFT-ը կարող է առանցքային դեր ունենալ վճարային էկոհամակարգում, որը ներառում է թվային արժույթներ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:



Այդ նպատակով SWIFT-ը մոտակա ամիսներին կուսումնասիրի կենտրոնական բանկերի թվային արժույթների օգտագործման գործնական ասպեկտները: Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է անցկացնել մի շարք թեստեր ստուգելու համար, թե ինչպես կարելի է փոխգործակցել կենտրոնական բանկերի թվային արժույթների հետ անդրսահմանային գործարքների ոլորտում՝ տրանզակցիայի կառավարման ծառայությունների զարգացմանն ուղղված SWIFT նոր հարթակի ստեղծման շրջանակում։

«Մասնագիտական համայնքի հետ միասին SWIFT-ը մտադիր է ուսումնասիրել իր հետագա դերը եւ՛ որպես կենտրոնական բանկերի թվային արժույթներով գործարքների վերաբերյալ վավերացված տեղեկատվության կրող, ինչպես դա տեղի է ունենում այսօր ֆիատ արժույթների հետ, եւ՛ որպես կենտրոնական բանկերի թվային արժույթների արժեքի մասին տեղեկատվության փոխանցման համակարգ՝ անկախ դրանց թողարկման ձեւից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW