ՄԱԿ-ը բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը

12.05.2021 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #տնտեսություն #կանխատեսում
ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսության աճը կկազմի 5,4%։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է կազմակերպության աճի հեռանկարների վերաբերյալ նախօրեին հրապարակված միջնաժամկետ զեկույցում:

Ըստ ուսումնասիրության՝ «2020 թվականին 3,6%-անոց կտրուկ անկումից հետո ներկայումս կանխատեսվում է, որ 2021-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,4%-ով»: Հունվարին ՄԱԿ-ը կանխատեսել էր ընդամենը 4,7% աճ:



Զեկույցի շնորհանդեսին ՄԱԿ-ի Գլոբալ տնտեսական մոնիթորինգի բաժնի ղեկավար Համիդ Ռաշիդը նշել է, որ համաշխարհային աճը պայմանավորված է «ԱՄՆ-ում եւ Չինաստանում տնտեսական ակտիվության ուժեղացմամբ», ինչպես նաեւ համավարակից հետո, ընդհանուր առմամբ, տնտեսական վերականգնմամբ։ «Առեւտրի ծավալներն արդեն հասել են նախահամավարակային մակարդակի»,- տեղեկացրել է նա:

Միաժամանակ, Ռաշիդը մատնանշել է անհավասար վերականգնումը աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Մասնավորապես, նա նշել է, որ «Եվրոպայի համար տնտեսական հեռանկարներն ավելի համեստ են»:
Դիտում՝ 4628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW