Հրապարակվել են զբոսաշրջության եւ առեւտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

07.05.2021 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկային ուղեցույցներ #զբոսաշրջություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի եւ առեւտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ երկու ոլորտներում կատարվող գործարքները եւ հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձեւերով եւ իրավական ակտերի հղումներով: Հարկային օրենսդրությունից բացի ամբողջացված է նաեւ ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում:

Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաեւ նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաեւ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
Դիտում՝ 1749

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW