Մեսրոպ Առաքելյանը թողել է նախարարի պաշտոնը

23.04.2021 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Առաքելյան #պաշտոն #նախարար
Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։

«Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունը ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը եւ թեւակոխել է զարգացման ծրագրերի եւ բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը եւ սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միեւնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը եւ պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։

Շնորհակալ եմ Հայաստանի եւ Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։

Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մեսրոպ Առաքելյանը:
Դիտում՝ 2326
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai