Հայաստանը մտադիր է ամսական 100 հազ․ դեղաչափ «Սպուտնիկ V» արտադրել

17.04.2021 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #Արտակ Քամալյան #«Սպուտնիկ V»
Անցած տարվա դեկտեմբերից բանակցություններ են վարվում Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության կազմակերպման ուղղությամբ: Բանակցությունները շարունակվում են առ այսօր։

Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը՝ նախօրեին կազմակերպված Մոսկվա - Բիշքեկ - Երեւան - Մինսկ - Նուր-Սուլթան առցանց ճեպազրույցի ժամանակ:



«Որքանով ինձ հայտնի է, Հայաստանը պատրաստ է ամսական մոտ 100 հազար դեղաչափի արտադրության հարթակ տրամադրել: Այս բանակցությունները դեռ չեն ավարտվել, հուսով եմ, դրանք կավարտվեն մոտ ժամանակներս եւ բանակցային գործընթացից կանցնեն ծրագրի կոնկրետ իրագործմանը»,- ասել է Արտակ Քամալյանը:
Դիտում՝ 2770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW