“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմսեր կթողարկի

06.06.2008 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը հունիսի 9-ին 400 մլն դրամի արժեկտրոնային պարտատոմս կթողարկի##:

Ինչպես այսօր Երեւանում մամուլի ասուլում տեղեկացրել է վարչության նախագահ ու գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը նախատեսում է թողարկել 40 հազար պարտատոմս` 10 հազար դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով եւ տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով:

Աշոտ Օսիպյանը հիշեցրել է, որ առաջին թողարկումը բանկն իրականացրել էր նախորդ տարվա մայիսին` 250 մլն դրամի չափով, եւ դրական արդյունքն ու շուկայում բարձր պահանջարկը հնարավորություն տվեցին մեծացնել երկրորդ թողարկման ծավալը:

Նրա խոսքերով, հայկական առեւտրային բանկն առաջին անգամ է այդքան մեծ ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր թողարկում:

Ասուլիսին ներկա` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ֆինանսական հատվածի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլետարին ասել է, որ բանկի նման գործունեությունը շատ կարեւոր է երկրի ֆինանսական շուկայի զարգացման համար, քանի որ դա վկայում է այն մասին, որ կարճաժամկետ պարտատոմսեր թողարկող ընկերությունները համապատասխան ներուժ ունեն դրանց երկարացման համար:

Ռոբերտ Սինգլետարին նշել է, որ բանկն այդ ասպարեզում լավ փորձ ունի եւ կարող է մյուս ընկերությունների համար լավ օրինակ ծառայել:

Դիտում՝ 5304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW