Evolution-ը Երեւանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա

22.03.2021 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evolution

Evolution ընկերությունը՝ օնլայն խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող եւ մատակարար, հայտարարել է Երեւանում ուղիղ հեռարձակման ստուդիայի բացման մասին:

Գերժամանակակից ստուդիան կդառնա ընկերության գլոբալ ցանցի մի մասը եւ կսպասարկի ամբողջ աշխարհի առցանց կազինո օպերատորներին՝ անգլալեզու կենդանի դիլերային սեղաններով:




               Լուսանկարը՝ Evolution

Իր ոլորտում առաջինը լինելով եւ ներսում արտադրելով A-Z ապրանքատեսակները՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը եւ տեխնիկական մշակումները, Evolution-ը նպատակ ունի անընդմեջ ընդլայնել սահմանները՝ առցանց սպառողի փորձի տեսակետից:

Evolution-ի ուղիղ հեռարձակման ստորաբաժանումները աշխատում են 24/7 ռեժիմով եւ գործում են ինչպես հսկա հեռուստաստուդիաներ, որոնցում աշխատակիցները վարում են խաղերը եւ շփվում խաղացողների հետ ուղիղ եթերում տեսախցիկի առաջ: Մուտք գործելով հայկական շուկա ՝ Evolution-ը նախատեսում է ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր Երեւանի եւ նրա հարակից տարածքների երիտասարդների համար:



«Մենք ընտրեցինք Երեւանը, մասնավորապես, ցանկալի աշխատուժի առկայության եւ քաղաքի անընդհատ զարգացման համար: Ինչպես եւ մեր մյուս ստուդիաների դեպքում, մեր նպատակը երկարաժամկետ է, եւ մենք ցանկանում ենք դառնալ գրավիչ գործատու, ով կարող է հայ երիտասարդներին առաջարկել իրենց կարիերայի առաջին քայլը կատարել միջազգային ընկերությունում: Քանի որ մենք մեր թիմերին պատրաստում ենք ընկերության ներսում, մեզ հատուկ աշխատանքային փորձ պետք չէ, անհրաժեշտ է միայն անգլերենի լավ մակարդակ։ Մենք ակնկալում ենք ողջունել մոտիվացված հայկական թիմի մեր առաջին խմբի անդամներին իրենց առաջին ուսուցմանը մեր Ակադեմիայում»,- ասել է Վրաստանում եւ Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավար Ջեյքոբ Քլասոնը:



Ստուդիան գտնվելու է Երեւանի կենտրոնից հարավ: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս, իսկ թափուր աշխատատեղերը կբացվեն առաջիկա ամիսներին:

Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում եւ լիցենզավորում է լայվ-խաղատան եւ խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է: Լրացուցիչ տեղեկություններ՝  https://www.evolution.com:

Դիտում՝ 9774
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW