«Սբերբանկ»-ի ՏՏ գծով նախկին տնօրեն Վիկտոր Օրլովսկու հիմնած Fort Ross Ventures ընկերությունը $10 մլն է ներդրել մանրածախ առեւտրի ավտոմատացման համակարգեր մշակող ամերիկյան Standard Cognition ընկերությունում:The Bell-ի փոխանցմամբ՝ ներդրումային փուլի ընդհանուր չափը կազմել է $150 մլն, որի արդյունքում ստարտափի արժեքը գերազանցել է $1 մլրդ-ը։ Այն դարձել է առանց դրամարկղերի սպասարկման խանութների ոլորտում առաջին միլիարդատեր ընկերությունը։ Ներդրումները հնարավորություն կտան Standard Cognition-ին ընդլայնել իր հասանելիությունը եւ առաջիկա հինգ տարում սարքավորել ավելի քան 50 000 առանց դրամարկղերի խանութներ: 23.01.2018 | 13:03 Amazon-ը բացել է աշխարհում առաջին ավտոմատացված սուպերմարկետը Standard Cognition-ը հիմնադրվել է 2017-ին եւ օգտագործում է տեսախցիկների, արհեստական բանականության եւ համակարգչային տեսողության համադրությունն՝ առանց գանձապահների խանութներ ստեղծելու համար: Մուտքի մոտ գնորդն իրավազորվում է սմարթֆոնի միջոցով, որից հետո կարող է դարակներից վերցնել անհրաժեշտ ապրանքները: Խելացի համակարգը ավտոմատ կերպով որոշում է գնումների ցուցակը եւ հաճախորդի քարտից գանձում պահանջվող գումարը: Ինչպես նշում են ընկերությունում՝ տեխնոլոգիան չի զբաղվում դեմքի ճանաչմամբ եւ թույլ է տալիս հաճախորդներին անանուն մնալ:Fort Ross Ventures-ը կառավարիչ ընկերություն է, որն ԱՄՆ-ում, Իսրայելում եւ Ռուսաստանում ներդրումներ է իրականացնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինտեխը, արհեստական բանականությունը, ամպային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, մարկետփլեյսերը եւ այլն։ Fort Ross Ventures-ի կառավարման ներքո է գտնվում $345 մլն-ի չորս ֆոնդ: Tweet Դիտում՝ 2954