“Կասկադ Բանկը” նշել է իր հիմնադրման 10-ամյակը

30.05.2008 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Բանկը” նշել է իր հիմնադրման 10-ամյակը եւ “Կասկադ Կապիտալ Հոլդինգի” կողմից բանկի ձեռքբերման 3-ամյակը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով մայիսի 29-ի տոնական ընդունելությանը, “Կասկադ Կապիտալ Հոլդինգս”-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկն ասել է, որ “բանկային գործը Հայաստանում հաջող է զարգանում”` երախտագիտության խոսքեր ուղղելով բանկի հաճախորդների, Կենտրոնական բանկի ու “Կասկադ Բանկի” անձնակազմի հասցեին:

“Կասկադ Բանկի” գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը նշել է, որ նոր սեփականատիրոջ հայտնվելը բանկի պատմության մեջ նոր էջ բացեց. այսօր բանկն առաջարկում է բանկային ապրանքատեսակների լայն շրջանակ, անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաճախորդների նկատմամբ` առաջարկելով որակյալ ու արագ սպասարկում:

Դիտում՝ 5534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW