Հայէկոնոմբանկը Symbiotics S.A. շվեյցարական ընկերությունից ներգրավել է մոտ $12 մլն

05.03.2021 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Symbiotics S.A.
Հայէկոնոմբանկը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության եւ վերջինիս կողմից կառավարվող ֆոնդերի հետ ս.թ. փետրվար ամսին ստորագրել է մոտ $12 մլն գումարի չափով վարկային պայմանագրեր:

Միջոցներն ուղղվելու են Հայէկոնոմբանկի ռազմավարական գերակայություններից մեկի՝ ՀՀ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Բանկի եւ Symbiotics S.A. միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016թ.-ին, եւ մինչ այժմ կողմերի միջեւ կնքվել է ավելի քան $50 մլն-ին համարժեք թվով 10 վարկային պայմանագիր։
Դիտում՝ 6454

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW