Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբի համար

03.03.2021 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ներմուծում #ուղեցույց
ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ եւ տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։

Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից:

Մանրամասն նկարագրված են նաեւ հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների ներմուծման հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, անհրաժեշտ միջազգային պայմանագրերը, ինչպես նաեւ այլ կարեւոր տեղեկատվություն:

Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները կօգնեն ներկրմամբ զբաղվող գործարարներին բացահայտելու նոր շուկաներ եւ գտնելու նոր գործընկերներ։
Դիտում՝ 1615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW