Միջազգային առեւտրի կենտրոնը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) հետ համատեղ փետրվարի 26-ից մարտի 6-ը հայաստանյան ձեռնարկությունների համար կազմակերպում է անվճար դասընթաց եւ անհատական խորհրդատվությունների շարք:Դրանց նպատակն է նպաստել միջազգային շուկաներում տեղական արտադրանքի առաջխաղացմանը եւ վաճառքին։ 22.02.2021 | 17:08 ՀՀ-ում սննդի վերամշակման մի շարք ոլորտներ արտահանման աճ են գրանցել Դասընթացը տեղի կունենա «Արեւելյան Գործընկերություն, առեւտրի համար պատրաստ․ EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Միջազգային առեւտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։ Դասընթացը կօգնի մասնակից ընկերություններին արտահանման համար շահեկան գնային քաղաքականություն մշակել՝ հաշվի առնելով միջազգային շուկաներում Covid-19 ճգնաժամով պայմանավորված իրավիճակն ու ռիսկերը։ Այն նախատեսված է սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։ «Դասընթացի արդյունքում մասնակից ձեռնարկությունները կբարելավեն գիտելիքները գնային սեգմենտավորման, ինքնարժեքի հաշվարկման, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործման վերաբերյալ, ինչի արդյունքում կկարողանան առավել արդյունավետ ներկայացնել եւ արտահանել իրենց արտադրանքը»,- նշել է EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գեւորգյանը։ Դասընթացը կվարի Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով աշխատել է միջազգային խոշոր կազմակերպությունների՝ այդ թվում Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) համար։ Դասընթացի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: Tweet Դիտում՝ 4318