Telegram-ը մտադիր է $1 մլրդ ներգրավել
18.02.2021 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://kod.ru/

Telegram-ը որոշել է այդ միջոցները ներգրավել փոխարկելի պարտատոմսերի միջոցով՝ արժեթղթերը չեն տեղադրվի բորսայում: Ռուսաստանյան ներդրողներն, ըստ աղբյուրների, արդեն սկսել են առաջարկներ ստանալ: Իսկ Telegram-ը չի պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցմանը:
«Եթե Telegram-ը հինգ տարվա ընթացքում որոշի IPO անցկացնել, բոնդերի սեփականատերերը կկարողանան պարտքը փոխարկել բաժնետոմսերի տեղաբաշխման գնից 10% զեղչով: Telegram-ի համար մոնետիզացիայի հարցը հասունացել է. փող է անհրաժեշտ զարգացման եւ այդպես էլ չգործարկված TON բլոկչեյն հարթակի ներդրողներին գումարը վերադարձնելու համար»,- գրում է պարբերականը:
Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա հունվարին Telegram-ը դարձավ աշխարհում ամենահաճախ ներբեռնվող բջջային հավելվածը: Ինչպես նշել է մեսենջերի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Դուրովը, 2013-ին՝ մեսենջերի գործարկումից ի վեր, ամեն տարի օգտատերերի թիվն աճել է ավելի քան 40%-ով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: