2020թ. սեպտեմբերին «Թել-Սել» ընկերությունն ընդլայնեց համագործակցությունը Ռուսաստանի ֆինանսական հսկաներից «Սբերբանկ» ՀԲԸ-ի հետ: Ինչպես նշել են «Թել-Սել»-ում, այս համագործակցությունը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվեց դրամական արագ փոխանցումներ ստանալ ընդամենը իրենց բջջային հեռախոսահամարով՝ ցանկացած օր ու ժամի, նույնիսկ հանգստյան օրերին:2021թ. հունվարին Telcell Wallet-ով այս ծառայությունից օգտվողների թիվն աճել է 1/3-ով: Աճել է նաեւ փոխանցումների հաճախականությունը՝ պայմանավորված ծառայության հարմարությամբ: Այլեւս կարիք չկա գնալ բանկից բանկ ու ժամանակ վատնել հերթերում. գումարը փոխանցվում է վայրկենապես՝ հենց օգտատիրոջ էլեկտրոնային դրամապանակի հաշվին:Ռուսաստանից գումար փոխանցելու համար անհրաժեշտ է СберБанк Онлайн հավելվածի Переводы բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում փոխանցվում է անմիջապես ստացողի Telcell Wallet-ին:Ստացած գումարն էլ հնարավոր է տնօրինել՝ կատարելով տարբեր վճարումներ եւ փոխանցումներ հենց Telcell Wallet-ով կամ կանխիկացնելով Telcell մասնաճյուղերում:«Ընկերությունը մշտապես ընդլայնում է գործընկերների շրջանակը եւ շարունակելու է իր օգտատերերին ներկայացնել ժամանակակից նոր ու հարմար ծառայություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5037