Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է առաջիկա հինգ տարում մոտ $2 մլրդ ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական Handelsblatt թերթին գործարարի տված հարցազրույցը:Գեյթսը նախատեսում է միջոցներ ներդնել ստարտափ ընկերություններում եւ այլ նախագծերում: Իր կարծիքով՝ նորարարական տեխնոլոգիաների միջոցով պետք է կանխել կլիմայի հետ կապված աղետը: «Սա հնարավոր է, բայց շատ դժվար է լինելու»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:Միաժամանակ, Գեյթսը կոչ է արել հնգապատկել համաշխարհային պետական ներդրումները գիտական հետազոտություններում՝ տարեկան առնվազն մինչեւ $110 մլրդ: «Դրանք ամբողջ աշխարհում պետք է ուղղվեն վերականգնվող էներգիայի զարգացմանը եւ այլ նորամուծություններին: Մենք պետք է ֆիզիկական տնտեսությունը փոխենք այնպիսի տեմպով, որը պատմության մեջ նախկինում չի եղել»,- կարծում է Գեյթսը: 07.02.2021 | 09:49 Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բաժնետոմսերի լավագույն տասնյակը Banks.am-ը հիշեցնում է, 2014-ին Գեյթսը թողեց Microsoft-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, իսկ 2020-ի մարտին վերջնականապես լքեց խորհուրդը: Բացի այդ, Գեյթսը վաճառեց Microsoft-ի իր մասնաբաժնի մեծ մասն ու ուղղեց այն բարեգործական նպատակներին։ Այսօր նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի շուրջ 1,3%-ը:Իր կնոջ՝ Մելինդայի հետ միասին, Բիլ Գեյթսը ղեկավարում է խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկը՝ Bill & Melinda Gates Foundation-ը: Այն ստեղծվել է 2000 թվականին: Այդ ժամանակից ի վեր Բիլն ու Մելինդան մեծ գումարներ են ծախսում աղքատության հաղթահարման, կրթության եւ առողջապահության վրա: Մասնավորապես, հիմնադրամը $100 մլն է հատկացրել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին: Tweet Դիտում՝ 2882