Ամերիկյան պատժամիջոցների կիրառումից հետո ավելի քան $1,5 մլրդ արգելափակվել է ռուսաստանյան գործարար, «Ռենովա» ընկերությունների խմբի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգի արտասահմանյան հաշիվներում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Վեկսելբերգը պատմել է Forbes-ին տված հարցազրույցում:Միլիարդատերը նշել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել միայն ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության թույլտվությամբ, սակայն գերատեսչությունը համաձայն չէ՝ անկախ դիմումի նպատակներից: 26.01.2021 | 14:20 ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կգլխավորի 74-ամյա Ջանեթ Ելենը «Նրանք նույնիսկ չհամաձայնվեցին բարեգործական նպատակներով՝ համավարակի դեմ պայքարելու համար գումար տալ, չնայած խոսքը գնում էր համեմատաբար փոքր գումարների՝ մի քանի միլիոնի մասին, որոնք ես ուզում էի ուղղել Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա ինձ համար հերթական հայտնությունն էր: Ինչպե՞ս կարելի է արգելել գումար տրամադրել կարիքավորներին այսպիսի դժվարին պահին»,- ասել է գործարարը:Վեկսելբերգն ընդգծել է, որ պատժամիջոցների արդյունքում տուժեցին ոչ միայն արտասահմանյան, այլեւ ռուսաստանյան նախագծերը: Նա հիշեցրել է, որ «Ռենովա»-ն աջակցում էր Մեծ եւ Մարիինյան թատրոններին, թանգարանային տարբեր նախագծերին եւ բարեգործական հիմնադրամներին, որոնց մեծ մասի ֆինանսավորումը ստիպված եղան դադարեցնել պատժամիջոցների կիրառումից հետո:2018-ի ապրիլի սկզբին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, սեւ ցուցակում ընդգրկվեց գործարար Վիկտոր Վեկսելբերգը եւ իր ղեկավարած «Ռենովա» խումբը: Tweet Դիտում՝ 4139