ՌԴ-ում պետությունն այլեւս կարող է ազատ չլինել բանկեր գնելու հարցում

15.01.2021 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #բանկեր #օրինագիծ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը կառավարություն է ներկայացրել օրինագիծ, որով սահմանափակում է պետության կողմից ֆինանսական հատվածի կազմակերպություններում  բաժնեմասեր կամ բաժնետոմսեր գնելու հնարավորությունը, հաղորդում է RBC-ն:

Նախագիծը պարունակում է փոփոխություններ «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքում, որում կարող է հայտնվել լրացուցիչ գլուխ` ֆինանսական ընկերությունների կապիտալում պետության թույլատրելի մասնակցության վերաբերյալ:

Գնումների արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնության եւ իր սուբյեկտների, պետական եւ քաղաքային մարմիններ վրա, եւ որ ամենակարեւորն է` ՌԴ Կենտրոնական բանկի եւ պետական մասնակցությամբ ընկերությունների կամ բանկեի վրա (եթե դրանց 50%-ը վերահսկվում է պետության կամ Կենտրոնական բանկի կողմից):

Եթե պետության մասնակցությամբ գնորդը խախտում է արգելքը, նրա կողմից ֆինանսական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը դատարանի որոշմամբ կարող է անվավեր ճանաչվել:

Նման սահմանափակումների ներդրման անհրաժեշտությունը հասունացել է ֆինանսական հատվածում տիրող իրավիճակի պատճառով. դեռեւս 2018թ. պետության մասնաբաժինը բանկային շուկայում հասել էր 70%-ի, ասված է օրինագծի բացատրական գրության մեջ:

«Փաստաթուղթը չափազանց կարեւոր է ֆինանսական ոլորտում մրցակցության զարգացման գործում օպտիմալ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Տնտեսական զարգացման նախարարության փոխնախարար Իլյա Տորոսովը: Ըստ նրա՝ փոփոխությունների ընդունումը կաջակցի այս շուկայում մասնավոր խաղացողներին:
Դիտում՝ 5398

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW