Գյուղապահովագրական համակարգի ներդրման համար € 700 հազար կհատկացվի
14.01.2021 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ freepik.com

Այն կհատկացվի Հայաստանի եւ Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի ու ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջեւ կնքված «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրով: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել համաձայնագրի ստորագրմանը:
Աջակցության նպատակն է նպաստել Հայաստանում գյուղապահովագրական համակարգի զարգացմանը, որը կուղղվի բացառապես ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շրջանակում վաճառված պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորմանը։
Ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի եւ խնձորի այգիները եւ հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ) ցանքատարածությունները, 2 ռիսկերից` կարկուտ եւ հրդեհ, գարնանային ցրտահարություն:
Կարկուտ եւ հրդեհ ռիսկից ծիրանի եւ խաղողի ապահովագրությունն ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի եւ հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ) ապահովագրությունը՝ ՀՀ բոլոր մարզերը։
Գարնանային ցրտահարություն ռիսկից ծիրանի, խաղողի ու դեղձի ապահովագրությունը ընդգրկում է Արմավիրի եւ Արարատի մարզերը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։
Աջակցության շրջանակում չեն ֆինանսավորվում հարկերը, տուրքերը եւ պետական մուծումների հետ կապված Ֆինանսների նախարարության կամ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ի կրած այլ ծախսերը։
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից:
Կառավարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020-ի հունիսի 30-ի դրությամբ 1546 շահառու ապահովագրել են շուրջ 2500 հա այգի եւ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք։ Նախատեսվում է գյուղատնտեսական նոր պրոդուկտների ներառում ծրագրում։
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: