Արցախում մեկնարկում է տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը

12.01.2021 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #բնակարան
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։

Այս մասին տեղեկացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները կլինեն վերանորոգված եւ կահավորված։

«Նախատեսվում է ապահովել նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն եւ միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում:

Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):

Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետեւյալ տեղեկությունները՝

- ընտանիքի անդամների թիվը, կազմը
- ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
- նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
- այլ տեղեկություն:

Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1774
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW