ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը

31.12.2020 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Իվան Տելեգին
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հարգելի հաճախորդներ եւ գործընկերներ,

2020 թվականը մեր հիշողության մեջ մնալու է որպես մարտահրավերներով եւ արագ զարգացումներով լի, նորի յուրացման եւ մեր արժեքային համակարգի վերանայման տարի:

Համավարակը ազդել է ռազմավարական այնպիսի նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների գործունեության վրա, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, շինարարությունը, առեւտուրը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը եւ բազմաթիվ այլ ոլորտներ: Այս պայմաններում բանկի համար առաջնահերթ խնդիր դարձավ իր հաճախորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում՝ բանկը վերաձեւակերպել է ֆիզիկական անձանց ավելի քան 160 հազ. վարկեր՝ 4,8 մլրդ  դրամի չափով եւ կորպորատիվ հաճախորդների 1,3 հազ. վարկեր՝ 400 մլն դրամ հետաձգված վճարումներով: Կարեւոր է նշել, որ բանկի հաճախորդների մեծ մասը, չնայած իրենց տրված վարկային արձակուրդների հնարավորությանը, կատարել են իրենց ամսական վճարումները՝ ստանդարտ ժամանակացույցով:

Միեւնույն ժամանակ, բանկն իր ակտիվ դերն ունեցավ ՀՀ կառավարության կողմից մշակված եւ COVID-19 համավարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերի շրջանակներում: 2020 թ. ապրիլից մինչեւ հուլիս ամիս ընկած ժամանակահատվածում մեր բանկի ընդարձակ մասնաճյուղային ցանցի միջոցով պետական վճարումներ են ստացել աջակցության կարիք ունեցող ավելի քան 100 հազար ՀՀ քաղաքացիներ՝ 4.8 մլրդ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է նաեւ ՀՀ կառավարության մի շարք ծրագրերին՝ ուղղված փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը: Մասնավորապես, մենք սկսեցինք արտոնյալ վարկեր տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Բանկն ակտիվ մասնակցությունն է ունեցել գյուղատնտեսության վարկավորման ծրագրերում՝ որպես տնտեսության գերակա ոլորտներից մեկի, առաջարկելով իջեցված տոկոսադրույքներ  գյուղատնտեսական ձեռնարկություններին:

Մեր պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն բնակչության եւ տնտեսության ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում, այլ նաեւ աշխատակիցների եւ հաճախորդների նկատմամբ հոգատարության դրսեւորումներով: Ամբողջ տարվա ընթացքում մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ բանկի գլխամասային գրասենյակի եւ մասնաճյուղերի տարածքում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով: Մարտ ամսից Գլխամասային գրասենյակի աշխատակիցների 40%-ը տեղափոխվել է հեռահար աշխատանքի, կազմակերպվել է աշխատակիցների COVID-19-ի հայտնաբերման շաբաթական թեստավորում: Մասնաճյուղերում հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, պարբերաբար իրականացվում է տարածքների ախտահանում, տեղադրված են ախտահանիչ միջոցներ, օդազտիչներ, մուտքի մոտ հաճախորդներին տրվում են դիմակներ, իրականացվում է հաճախորդների ջերմաչափում:

Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի, բանկոմատների եւ հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտիների ամենալայն ցանցը Հայաստանի տարածքում: Իրենց բանկային ծառայություններն են մատուցում ավելի քան 70 մասնաճյուղեր, որոնցից 28-ը գտնվում են Երեւանում,  իսկ 45-ը՝ մարզերում: Բանկոմատների ընդհանուր թիվը տարեվերջին հասել է 198-ի, որոնցից 95-ը գտնվում են Երեւանում, 103-ը՝ Հայաստանի մարզերում:

Երեւանում գործում է փոքր եւ միջին բիզնեսի անհատական սպասարկման մասնագիտացված մասնաճյուղ, թվով երկու VIP-մասնաճյուղեր, ինչպես նաեւ Հիփոթեքային կենտրոն՝ իր տեսակով առաջին գրասենյակը ՀՀ բանկային համակարգում, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն անձնական մենեջերի մասնագիտական խորհրդատվություն, այլ նաեւ համալիր լուծումներ բանկի գործընկերներ կառուցապատողների, ապահովագրական ընկերությունների, դիզայներների, շինանյութի, կահույքի, սարքավորումների խանութների կողմից: Դեկտեմբերին մենք Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում բացել ենք Ավտովարկավորման կենտրոն՝ դրանով իսկ խնայելով հաճախորդների ժամանակը ավտովարկ ձեւակերպելիս:

Միեւնույն ժամանակ, բանկն ակտիվորեն զարգացնում է իր կողմից հեռահար սպասարկման հարթակները եւ 2020թ.-ին իր հաճախորդներին է առաջարկել ՀՀ բանկային շուկայում մի շարք նորարարություններ, այդ թվում՝ բանկի կայքի անձնական էջի միջոցով քաղվածքներ ստանալու հնարավորություն, սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիաներ, կայքի եւ վճարային տերմինալների միջոցով արագ դրամական փոխանցումներ ստանալու հեռահար հնարավորություն, օնլայն վարկեր ձեւակերպելու հնարավորություններ եւ այլն:

Մենք շարունակեցինք աշխատել հաճախորդների սպասարկման  արդյունավետության եւ որակի բարելավման ուղղությամբ: Այս ուղղությամբ կարեւոր քայլ էր CRM համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս վերլուծել հաճախորդի տվյալները եւ պահպանել հաճախորդի հետ փոխհամագործակցության ողջ պատմությունը: Բացի այդ, ներդրվել է բանկի բոլոր պրոդուկտների մասով միասնական օֆերտայի գաղափարը՝ սպասարկման գործընթացի օպտիմալացման նպատակով, ինչը հնարավորություն տվեց բարձրացնել գործառնությունների արագությունը եւ երկու անգամ կրճատել հաճախորդների հետ կնքված պայմանագրերի ծավալը:

2020 թվականին բանկն ընդլայնել է պրոդուկտների շրջանակը՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների եւ համաշխարհային միտումների վրա: Այսպիսով, մենք առաջինը Հայաստանում, թողարկեցինք «Mastercard վճարային մատանի» պրոդուկտը՝ եզակի գաջեթ՝ ստեղծված տեխնոլոգիայի, ֆինանսների եւ օգտատերերի փորձի հիման վրա: Նաեւ, տարեվերջին Visa միջազգային համակարգի հետ համատեղ, թողարկեցինք երեխաների եւ դեռահասների համար նախատեսված Teens եւ Kids նոր վճարային քարտեր, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:

Քայլելով ֆինանսական շուկայի զարգացման միտումներին զուգահեռ՝ 2021 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է ոչ միայն ուշադրություն դարձնել ավանդական բանկային գործիքներին, այլեւ ակտիվորեն զարգացնել տեխնոլոգիական բաղադրիչը: Մեզ համար առաջնահերթ խնդիրներ կլինեն հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը եւ բիզնես գործընթացների օպտիմալացումը: Մասնավորապես, առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը, ինչպես նաեւ SMS հաղորդագրությամբ գործարքների վերահսկման նոր մեխանիզմը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության ամենակարեւոր ուղղությունը երկրում առողջապահության, մշակույթի, սպորտի եւ կրթության զարգացմանն աջակցությունն է: Այս տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք 23 մլն դրամ հատկացրեցինք ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար: Բանկը մասնակցել է նաեւ տարբեր հովանավորչական եւ բարեգործական ծրագրերի: Այս տարվա վերջին միջոցառումներից մեկը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան 300 երեխաների համար բանկի կողմից կազմակերպված ամանորյա տոնն էր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ համագործակցության եւ վստահության համար: Սրտանց մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջ առողջություն եւ ֆինանսական բարեկեցություն: Թող Նոր տարին բերի Ձեզ միայն դրական փոփոխություններ:

Շնորհավոր 2021 թվական:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 8151
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW