ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը

30.12.2020 | 19:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #գրաֆիկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր է հայտարարում դեկտեմբերի 30-ը:

2021թ․առաջին աշխատանքային օրը լինելու է հունվարի 8-ը՝ սկսած 09:15-ից: Հունվարի 9-ից լիարժեք աշխատելու են այն մասնաճյուղերը, որոնք աշխատում են 6-օրյա գրաֆիկով:

2020թ. դեկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ կատարել ամանորյա ապառիկ գնումներ առավոտյան 9:00-ից մինչեւ 16:00 Բանկի ավելի քան 300 գործընկերներ-վաճառակետերում՝ Հայաստանի ամբողջ տարածքում:



31.12.2020թ.-07.01.2020թ. ժամանակահատվածում ընկած վարկերի մարումների ամսաթվերը ավտոմատ կերպով տեղափոխվում են 2021թ. հունվարի 8-ին:

Ամանորյա տոներին կարելի է օգտվել բանկի հեռահար սպասարկման տարբերակներից, որոնք թույլ կտան իրականացնել անհրաժեշտ բանկային գործարքները ոչ աշխատանքային օրերին:

Տոնական օրերին բանկի Կոնտակտային կենտրոնը աշխատելու է 24/7 ռեժիմով: Հաճախորդների բանկային/գործարքային լիարժեք սպասարկումը Կոնտակտային կենտրոնը կիրականացնի դեկտեմբերի 31-ին, 2021թ․հունվարի 4-ին եւ 7-ին, այսինքն՝ դրամական փոխանցումների մուտքագրում քարտերին եւ բանկային բոլոր տեսակների գործարքների իրականացում՝ Վիդեո Բանկ եւ Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:

Մոբայլ/Ինտերնետ Բանկինգի միջոցով 30.12.2020թ. ժամը 19:00-ից մինչեւ 07.01.2021թ. (ներառյալ) կատարված բոլոր գործարքները կիրականացվեն օնլայն ռեժիմով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել նաեւ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալների ծառայություններից՝ տեղակայված` հաճախորդների ինքնասպասարկման 24/7 ապասարկման գոտիներում Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հնարավորություն են տալիս համալրել բանկային/քարտային հաշիվներ եւ ավանդներ, կատարել վարկերի մարումներ, հարցումներ ուղարկել քարտին փոխանցումներ ստանալու  վերաբերյալ եւ կատարել վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Ընդ որում՝

•    բոլոր քարտային գործարքները փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով՝ համաձայն հետեւյալ ժամանակացույցի՝ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ՝ 09:00-19:00, շաբաթ օրը՝ 09:00-18:00, իսկ մնացած ժամանակ՝ հաջորդ բանկային օրը՝ 09:00-ին:

•    մնացած բոլոր գործարքները հաշիվներով, վարկերով եւ ավանդներով բանկի կողմից մշակվելու են՝ կախված վերջիններիս իրականացման ժամկետից՝ համաձայն հետեւյալ ժամանակացույցի՝
-    գործարքները, որոնք իրականացվել են 30.12.2020թ․ 19:00-ից մինչեւ 31.12.2020թ․ 16:00, փաստացի կիրականացվեն 2020թ․ դեկտեմբերի 31-ին,
-    գործարքները, որոնք իրականացվել են 31.12.2020թ․ 16:01-ից մինչեւ 03.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 3-ին,
-    գործարքները, որոնք իրականացվել են 03.01.2021թ․ 19:01-ից մինչեւ 04.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 4-ին,
-    գործարքները, որոնք իրականացվել են 04.01.2021թ․ 19:01-ից մինչեւ 07.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 7-ին:
Բացի այդ ամենից, ոչ աշխատանքային օրերին բանկի բանկոմատների հիմնական գործառույթներից բացի, հնարավոր է քարտային հաշիվների առցանց համալրում cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով:

Բանկի հեռահար ծառայությունների մասին  ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի ինտերնետային կայքից կամ զանգահարելով  Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 10637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW