«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազ. ԱՄՆ դոլար գումար: Այս գումարից 932.892 դոլարը հանգանակել եւ Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100.000-ը` Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 դոլարը, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: 30.10.2020 | 12:07 ONEArmenia-ի ջանքերով ավելի քան $6 մլն կուղղվի համազգային շարժմանը Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ, ինչը եւ իրականացվել է:«Հիմնադրամը կշարունակի աջակցել նաեւ վիրավոր զինծառայողների բուժման եւ առողջության վերականգնման տարբեր ծրագրերին:Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման եւարցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 6108