1000+ հիմնադրամը նոյեմբերից ի վեր 104 շահառուի հատուցում է տվել

24.11.2020 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինվորների ապահովագրության» հիմնադրամ
«Զինվորների ապահովագրության» հիմնադրամի (1000+) տնօրեն Վարուժան Ավետիքյանն այսօր հայտնել է, որ նոյեմբերից ի վեր արդեն 104 շահառուի հատուցում է արվել, որոնք այս պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն են:

«Առաջիկայում կունենանք նաեւ հաշմանդամ զինծառայող շահառուներ, որոնք հաշմանդամության կարգ ստանալոււց հետո կդիմեն որպես շահառու գրանցվելու համար»,- ասել է նա:

Վարուժան Ավետիքյանը վստահեցրել է, որ անկախ նրանից, թե շահառուներն ինչ ժամկետում կդիմեն, նրանցից ոչ ոք դուրս չի մնա ֆինանսական հատուցումից:

«Հիմնադրամը զոհված, անհայտ կորած եւ առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին տրամադրում է միանվագ 10 մլն դրամ հատուցում, այնուհետեւ յուրաքանչյուր ամիս 20 տարի շարունակ վճարում է 200-300 հազար դրամ, ինչը պայմանավորված է տվյալ զինծառայողի աստիճանից:

Իսկ 2-րդ հաշմանդամի դեպքում վերը նշված թվերը կիսվում են՝ 20 տարի շարունակ:

Եթե զինծառայողն ունեցել է 3 եւ ավելի երեխա, ապա նրանց համար կվճարվի լրացուցիչ 100 հազար դրամ»,- մանրամասնել է հիմնադրամի տնօրենը:
Դիտում՝ 1810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW