Վիվառոն որոշել է դադարեցնել գովազդային նյութերի տարածումը

29.10.2020 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վիվառո #գովազդ
Վիվառո ընկերությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Վիվառո ընկերությունը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու:

Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավալ պատերազմը՝ ընկերությունում դեռ մեկ ամիս առաջ որոշում կայացվեց դադարեցնել գովազդային նյութերի հեռարձակումը բոլոր սոցիալական եւ լրատվական կայքերում:

Այսօրվանից դադարեցվում են Ռադիո-TV հարթակներում տեղադրվող գովազդային հեռարձակումները եւս:

Հաշվի առնելով գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունը՝ Վիվառո ընկերությունը ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել՝ թեկուզ եւ որեւէ գովազդային նյութեր չեն տեղադրվում:

Նաեւ նշենք լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են Հայաստան Համահայկական հիմնադրամին՝ հանուն Արցախի զարգացման եւ վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար: Թիկունքը պետք է ամուր լինի»:
Դիտում՝ 6066

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW