Վարչապետ․ Հպարտանում եմ մեր գործարարներով

28.10.2020 | 20:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիլոլ Փաշինյան #Էդուարդ Հովհաննիսյան
Հայաստանի վարչապետ Նիլոլ Փաշինյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ։

ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է․ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

«Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։ Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- նշել է վարչապետը։
Դիտում՝ 2064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW