Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը կոչ է արել հայաստանցի սպառողներին ըմբռնողականություն ցուցաբերել եւ չխոչընդոտել արդեն իսկ ներկրված թուրքական ապրանքների սպառմանը։Նա նշել է, որ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին ՀԱԳՄ-ն համապատասխան կոչով արդեն դիմել է հայ գործարարներին, եւ մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից: 21.10.2020 | 17:11 Դեկտեմբերի 31-ից կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը «Միաժամանակ, խնդիրներ են առաջացել այն գործարարների ու անհատ ձեռներեցների մոտ, ովքեր մինչ այս արդեն իսկ զգալի քանակով ապրանքներ են ներմուծել Թուրքիայից, կատարել զգալի ծախսեր եւ այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։ Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով, մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլեւ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաեւ վարկային պարտավորություններ։ Ուստի, եւս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել եւ չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը»,- ընդգծել է Արսեն Ղազարյանը։Նա նաեւ կոչ է արել հայրենական արտադրողներին եւ թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին օր առաջ դրսեւորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար։ Tweet Դիտում՝ 1834