Հավաքագրվել է ավելի քան $100 մլն

12.10.2020 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Հոկտեմբերի 12-ի  դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակում հավաքագրվել է ավելի քան $100 մլն ։

«Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում, ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ»,- նշել են Հիմնադրամում եւ հիշեցրել նվիրատվություն կատարելու եղանակները՝

- Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով

- 1000 դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար

- TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն համակարգերի միջոցով

- Paypal համակարգով info@armeniafund.org վճարման հասցեին։
Դիտում՝ 1143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai