«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվել է $30.5 մլն հասույթի մասին, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։«Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները եւ ամենակարեւորը՝ խոստումները։ Վերջիններս կարող են եւ ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,եւ միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»,- պարզաբանել է Հայկակ Արշամյանը ։ Tweet Դիտում՝ 3003