Մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը կդադարեցնի գազի սպառողների սուբսիդավորումը

15.04.2008 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի մայիսի 1-ից Հայաստանի կառավարությունը կդադարեցնի գազի## սպառողների սուբսիդավորումը, այսօր Երեւանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով բրիֆինգում, Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2006 թվականից կառավարությունը սուբսիդավորում էր ֆիզիկական եւ իրավաբանական անձնանց, որպեսզի նախապատրաստի նրանց նոր սակագների անցմանը` պայմանավորված ռուսական գազի գնի աճով:

Վարչապետի խոսքերով, մայիսին Երեւան կժամանի “Գազպրոմ” ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլեռը` հետագա 3 տարիներին ռուսական գազի մթերման պայմանների համաձայնեցման համար:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թվականին Հայաստանի կառավարությունը “ՀայՌուսգազարդ” ընկերությանը տրաԕUĖŕ̠էր $188.8 մլն` որպես գազի սպառման սահմանված սակագների մասնակի փոխհատուցում: Արդյունքում, ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 84 դրամի փոխարեն վճարում էին 59 դրամ:

Այս տարվա հունվարին գազի սպառման աննախադեպ աճի արդյունքում, սուբսիդավորման համար տրամադրված միջոցները սպառվեցին: 2008 թվականի մայիսի 1-ից կսկսի գործել նոր սակագին:

Դիտում՝ 6067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW