Moody’s-ը գնահատել է Հայաստանի եւ Ադրբեջանի բանկային հատվածների ռիսկերը

09.10.2020 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s # Հայաստան #Ադրբեջան
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության էսկալացիան կարող է բացասաբար ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի բանկային հատվածներ վրա:

«Էսկալացիան սպառնում է բացասական հետեւանքներով տնտեսության վարկավորման եւ երկու երկրների բանկային համակարգերի համար: Լեռնային Ղարաբաղի ռազմական բախումը հեռու գնացող կործանարար հետեւանքներ կունենա երկու երկրների բանկային համակարգերի համար: Կորոնավիրուսի բռնկումից հետո լարվածության աճն էլ ավելի կթուլացնի գործարար ակտիվությունն ու սպառողների վստահությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ինչը կբարդացնի տնտեսությունների վերականգման հեռանկարը:

Չնայած ներկայումս բանկերն աշխատում են սովորական ռեժիմով՝ ավանդների սահմանափակ փոփոխականությամբ, հակամարտության սրացումը կարող է հանգեցնել ավանդների արտահոսքին, իրացվելիության ռիսկի ավելացմանը, ինչպես նաեւ արժութային փոխարժեքների փոփոխականությանը: Ձգձգված հակամարտությունը լրացուցիչ ճնշում կստեղծի բանկերի ակտիվների որակի վրա, որն արդեն իսկ թուլացել է կորոնավիրուսի համավարակի արդյունքում»,- ասված է գործակալության զեկույցում:
Դիտում՝ 5672

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW