2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ցուցանիշները վատագույնը կլինեն վերջին տարիների ընթացքում
02.04.2008 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերով ##խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասյօր հայտարարել է, որ 2008 թվականի առաջին եռամսյակի` Հայաստանի տնտեսական ցուցանիշները վատագույնը կլինեն վերջին տարիների ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Գագիկ Մինասյանն ասել է, որ հետընտրական իրադարձություններն անմիջականորեն ազդել են երկրի տնտեսական կյանքի վրա:
Խորհրդարանականը նշել է, որ նոր կոալիցիոն կառավարության գլխավոր խնդիրը պետք է դառնան այս տարվա հաջորդ երեք եռամսյակների ցուցանիշները, որոնք հասարակության ուշադրության կիզակետում կլինեն:
Գագիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ միայն քաղաքական համաձայնությունը կարող է երկիրը բնական հուն վերադարձնել, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի դադարում երկխոսություն առաջարկել: Նա կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության կգան, քանի որ “մենք բոլորս մեկ ժողովրդի զավակներ ենք”:
Մեկնաբանելով “Օրինաց երկիր” կուսակցության մասնակցությունը կոալիցիոն կառավարության`, Գագիկ Մինասյանը նշել է, որ այդ քաղաքական ուժն ունի ՀՀԿ-ի ծրագրերին համահունչ ծրագրեր, տարբեր են միայն դրանց լուծման առաջարկվող ճանապարհները, եւ կոալիցիոն համաձայնագրում ամրագրված եւ համադրված կլինեն ընդհանուր նպատակներին հասնելու բոլոր ճանապարհները:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: