Քննարկվել է շինոլորտի համար սահմանված բանկային երաշխիքների խնդիրը

10.08.2020 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախաձեռնությամբ կայացել է շինարարական ոլորտում առկա մի շարք խնդիրներին առնչվող աշխատանքային քննարկում։

ՀԱԳՄ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են շինարարական, ապահովագրական ու բանկային բնագավառների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում շեշտադրել են շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտությունը։

«Նրանց համոզմամբ՝ ներկայումս գործող կարգով պահանջվող բանկային երաշխիքների սահմանված չափերը, որոնք խստացվել են ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, մրցույթներին մասնակցության բարդություններ են առաջացնում հատկապես փոքր եւ միջին ընկերությունների համար, նպաստում գործընթացի մոնոպոլիզացմանը, սպառնում արտաքին կապիտալի կողմից տեղական շինկազմակերպությունների դուրսմղմանը։ Մասնագետների կարծիքով՝ ներկայումս հայտարարված մի շարք մրցույթներ չեն կայանում հենց ամբողջական բանկային երաշխիքների ներկայացման խնդիրներով պայմանավորված։

Քննարկվել են լուծման տարբերակներ։ Մասնավորապես, կարծիք հնչեց, որ, թերեւս, իջեցվի բանկային երաշխիքի սահմանված չափը կամ երաշխիքային խնդիրը լուծվի ապահովագրական գործակալությունների միջոցով», - ասված է ՀԱԳՄ հաղորդագրության մեջ:

ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ անհրաժեշտ է հնչած կարծիքները խմբավորել ու, միության նախագահության նիստում քննարկելուց հետո առաջարկների փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն։
Դիտում՝ 1739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW