Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին

31.07.2020 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ռեստորանային բիզնես
Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։

Այս մասին կառավարությունում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է այդ հարցը, առաջիկա մեկ շաբաթում կքննարկվի մասնավոր հատվածի հետ, լրամշակումից հետո էլ կներկայացվի կառավարության հաստատմանը:

«Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել եւ փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլեւ ավելի բարձրացնենք ոլորտների, եւ ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսեւորենք՝ այնքան ավելի լավ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել է մարզերում հանդես գալ ժամանակակից ռեստորանների եւ սրճարանների հիմնման նախաձեռնություններով:
Դիտում՝ 1920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW