PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու վիդեո էֆեկտների հավելվածը

27.07.2020 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#PicsArt #D’efekt #Հովհաննես Ավոյան
PicsArt վիզուալ ստեղծագործման աշխարհի ամենախոշոր պլատֆորմը ձեռք է բերել D'efekt ընկերությունը եւ վիդեո էֆեկտների հավելվածը:

D’efekt բազմիցս ներկայացվել է որպես Apple-ի «Օրվա հավելված» եւ առաջարկում է շարժման վրա հիմնված վիդեո էֆեկտներ: D’efekt-ի երեք համահիմնադիրները կշարունակեն զարգացնել հավելվածը՝ PicsArt-ի ռեսուրսների ներդրման օգնությամբ:

«Սա բոլորի համար շահավետ գործարք է. PicsArt-ի միլիոնավոր ստեղծարար օգտատերերն այժմ կօգտվեն ավելի յուրօրինակ եւ նորարար վիդեո էֆեկտներից։ D'efekt-ի հիմնադիրներն աջակցություն կստանան պրոդուկտն էլ ավելի զարգացնելու համար, իսկ PicsArt-ն էլ միաժամանակ միջազգային իր թիմը կհամալրի ստեղծագործ, տեխնիկապես ուժեղ ու տաղանդավոր նոր աշխատակիցներով»,- նշել է  PicsArt-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

D’efekt-ն ամերիկյան ընկերություն է, որի թիմն աշխատում է Հայաստանից։ Այն հիմնադրվել է երեք ստեղծարար ուղեղների՝ Վահագն Խաչիկյանի, Նանե Թումանյանի եւ Տաթեւիկ Գասպարյանի կողմից: Ներդնելով գեղարվեստական մտածելակերպը եւ դիզայնի փորձված տաղանդը՝ D’efekt ընկերության թիմն իր ներդրումը կունենա PicsArt-ի վիզուալ էֆեկտների զարգացման գործում. նոր հնարավորություններ ընձեռելով պլատֆորմի օգտատերերին՝ համացանցը ցնցող տեսանյութեր ստեղծելու եւ TikTok-ի, Instagram-ի եւ նման այլ հարթակներում տարածելու համար: D'efekt ծրագիրն անվճար հասանելի է iOS App Store-ում:

D'efekt հավելվածը հաջորդ շաբաթների ընթացքում կվերաբրենդավորվի PicsArt բրենդի ներքո եւ կհամալրի PicsArt հավելվածների ընտանիքը։

«Մենք անհամբեր սպասում ենք, որ D’efekt-ը կդառնա ստեղծարար գործիքներով եւ հիանալի բովանդակությամբ հավատարիմ համայնք ունեցող այս ապրանքանիշի մի մասը։ Անհամբեր սպասում ենք նաեւ լավագույն էֆեկտները մատուցել տեսողական պատմություններ ստեղծողների ամբողջ սերնդին, այդպիսով հասանելի լինելով միլիոնավոր մարդկանց»,- նշել է D'efekt-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նանե Թումանյանը:

Դիտում՝ 1362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW