Փոխվարչապետը կոչ է արել ԵԱՏՀ գործընկերներին վերլուծել «Ֆուդ Սիթի»-ի հետ կապված դեպքը

21.07.2020 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #ԵԱՏՀ #«Ֆուդ Սիթի»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագիրը, մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը եւ այլ հարցեր:


Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին եւ կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են եւ կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:

Դիտում՝ 1319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW