The Banker-ի լավագույն 1000 բանկերի վարկանիշը գլխավորում են չինական բանկերը
06.07.2020 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ scmp.com

Վարկանիշի առաջին տեղում Չինաստանի արդյունաբերական եւ առեւտրային բանկն է (ICBC)՝ $380 մլրդ ընդհանուր կապիտալով: Երկրորդ տեղում է Չինաստանի շինարարական բանկը (China Construction Bank)՝ $316 մլրդ կապիտալով, երրորդում՝ Չինաստանի գյուղատնտեսական բանկը (Agricultural Bank of China)՝ $278 մլրդ կապիտալով: Չորրորդ տեղը զբաղեցրել է Bank of China-ն $258 մլրդ կապիտալով:
Լավագույն հնգյակը եզրափակում է ամերիկյան JPMorgan Chase բանկը, որն ունի $214 մլրդ ընդհանուր կապիտալ:
Առաջատար տասնյակում են հայտնվել Bank of America-ն ($188 մլրդ), ամերիկյան Wells Fargo-ն ($159 մլրդ), Citigroup-ը ($156 մլրդ), բրիտանական HSBC-ն ($148 մլրդ), իսկ տասնյակը եզրափակում է ճապոնական Mitsubishi UFJ-ն ($144 մլրդ):
«Այս տարվա աշխարհի լավագույն 1000 բանկերի վարկանիշի արդյունքները պետք է համարել անդորր փոթորկից առաջ»,- գրել է The Banker-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: