Անցած տարի Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 55.4%-ով

21.03.2008 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2007 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը կազմել է 14 079.3 հազար լիտր` 2006 թվականի համեմատ հետ 55.4%-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունում, 2007 թվականին օղու եւ օղի-լիկյորի արտադրանքի ծավալը կազմել է 12 731 հազար լիտր` 2006 թվականի համեմատ նվազելով 0.4%-ով:

2007 թվականին գինու արտադրության ծավալը կազմել է 3 649.6 հազար լիտր` 2006 թվականի համեմատ կրճատվելով 4.7%-ով: Հաշվետու ժամանակահատվածում գարեջրի արտադրությունը կրճատվել է 7.8%-ով եւ կազմել 11 631.4 հազար լիտր, իսկ շամպայնինը` 578.7 հազար լիտր (աճը` 6.6%):

2007 թվականին Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ 53 032.3 մլն դրամի ոգելից խմիչք, ինչը 20.2%-ով գերազանցում է 2006 թվականի ցուցանիշը:

Դիտում՝ 5945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW