PayPal-ը փոխում է իր բիզնես մոդելը Ռուսաստանում

01.07.2020 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayPal #վճարումներ
PayPal միջազգային վճարային համակարգը փոխում է իր բիզնես մոդելը Ռուսաստանում. օգոստոսից սկսած ընկերությունը դադարեցնում է ներքին վճարումները:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նոր բիզնես մոդելը ենթադրում է, որ PayPal-ը կկենտրոնանա ռուսաստանյան օգտատերերի անդրսահմանային գործարքների՝ վճարումներ ուղարկելու եւ ստանալու վրա:

Ընկերությունում նշել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստանում գործունեության գնահատականի արդյունքներով եկել են այն եզրահանգման, որ մրցակցային հիմնական առավելությունները կապված են միջազգային վճարումների հետ:



Մասնավորապես, խոսքը ռուսաստանյան հաճախորդների՝ ապրանքների եւ ծառայությունների արտասահմանյան վաճառողներին ուղղված անդրսահմանային փոխանցումների, ինչպես նաեւ PayPal-ից օգտվող ավելի քան 300 մլն  միջազգային գնորդների մասին է՝ ի օգուտ ապրանքների եւ ծառայությունների ռուսաստանյան վաճառողների, առաջին հերթին՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, որոնք արտահանում են իրենց ապրանքներն ու ծառայություններն արտասահման:

«2019թ. ռուսաստանյան ներքին գործարքների մասով մեր շահույթը կազմել է ընդամենը 4%: Այսպիսով, մենք նախատեսում ենք շարունակել մեր զարգացումն ու աճը Ռուսաստանում՝ սեւեռելով ջանքերը մեր մրցակցային առավելությունների վրա»,- նշել են PayPal-ում:
Դիտում՝ 5148

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW