Հայէկոնոմբանկը 2019թ. ամփոփում է մի շարք էական նվաճումներով եւ հիմնական ցուցանիշների զգալի աճով:Մասնավորապես, բանկի ակտիվներն աճել են 26.6%-ով` կազմելով 280.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 221.6 մլրդ դրամի դիմաց, հաճախորդներին տրված վարկերն աճել են 31.8%-ով` կազմելով 176.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 133.6 մլրդ դրամի դիմաց, հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 18.3%-ով` կազմելով 113.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 95.8 մլրդ դրամի դիմաց, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 14.7%-ով՝ կազմելով 59 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 51 մլրդ դրամի դիմաց: Ընդհանուր կապիտալն աճել է 19,5%-ով` հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման եւ ձեւավորված շահույթի հաշվին` կազմելով 39.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 33.0 մլրդ դրամի դիմաց: 2019թ. շահույթն աճել է 60.1%-ով` կազմելով 3.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2,1 մլրդ դրամի դիմաց: 2019թ. եւ 2020թ. բանկն իր կանոնադրական կապիտալը համալրել է համապատասխանաբար 3,37 մլրդ եւ 500 մլն դրամով, եւ ներկա պահին նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 41.6 մլրդ դրամ:«Հարկ է նշել, որ, չնայած առկա մարտահրավերներին, վարկային պորտֆելը պահպանում է ավանդական բարձր որակը, եւ խնդրահարույց վարկերը ներկայումս կազմում են պորտֆելի ընդամենը 0.65%-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:2019թ. ընթացքում բանկի ձեռքբերումներից առանձնացվել է ՎԶԵԲ (EBRD), ՀԶԲ (FMO), ՍԱԶԲ (BSTDB) եւ այլ առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ ՀՀ-ում ՓՄՁ զարգացմանն ուղղված ընդհանուր թվով մոտ $70.0 մլն արժողությամբ մի շարք վարկային համաձայնագրերի կնքումը: Կորոնավիրուսային համավարակի մարտահրավերների հետ կապված՝ վերջին ամիսների ընթացքում բանկում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ճգնաժամային իրավիճակում հաճախորդների կողմից իրենց վարկային եւ այլ պարտավորությունների կատարման հարցում ունեցած խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ 65,000-ից ավելի ֆիզիկական անձ հաճախորդների տրամադրվել են վարկային արձակուրդներ, 1,000-ից ավելի իրավաբանական անձ հաճախորդների համար կատարվել են վարկերի մարման գրաֆիկների փոփոխություններ՝ հարմարեցնելով դրանք հաճախորդների դրամական հոսքերին: Բանկն ակտիվ մասնակցում է Կառավարության աջակցության ծրագրերին, որոնց շրջանակներում արդեն տրամադրվել է ավելի քան 7.0 մլրդ դրամի վարկ՝ ցածր կամ զրոյական (սուբսիդավորվող) տոկոսադրույքներով: «Այս իրավիճակում եւս հավատարիմ ենք շահաբաժինների վճարման մեր ավանդույթին եւ տարբեր սոցիալական ծրագրերի աջակցությանը: Շարունակելու ենք իրականացնել համավարակով պայմանավորված իրավիճակի մշտական մոնիտորինգ եւ ռիսկերի զսպմանն ուղղված միջոցառումներ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բաժնետերերին, հաճախորդներին շարունակական վստահության եւ աջակցության համար»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:2020թ. հունիսի 29-ի դրությամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 43.2 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 41.6 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 289.6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 191.4 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` մոտ 59.0 մլրդ դրամ, շահույթը`ավելի քան 2.6 մլրդ դրամ: Բանկն ունի 53 մասնաճյուղ (ներառյալ` Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում: Tweet Դիտում՝ 1495