Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում համեմատել է COVID-19-ով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում 1998թ. դեֆոլտի հետ:Գրեֆը պատմել է, որ կարանտինի ամենաթեժ շրջանում օր ու գիշեր փնտրում էին լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:«Կառավարության անդամները բառացիորեն գիշերում էին մեզ մոտ Սբերբանկում, մենք էլ մեր հերթին դուրս չէինք գալիս կառավարության շենքից՝ փնտրելով լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Կառավարությունն առանց չափազանցնելու աշխատում էր օրական 20 ժամ, պահանջվում էին օպերատիվ լուծումներ: Կառավարությանը կարելի էր միայն կարեկցել: Ոչ ոք չէր սպասում նման սթրեսի: Ամենաահավորն այդ պահին անգործությունն է: Նման բան չկար: Միգուցե որոշ գործողություններ ետին հայացքով հապճեպ էին ու սխալ, սակայն այն ժամանակ դրանք դիտարկվում էին որպես բացարձակապես ճիշտ արձագանքներ»,- ասել է Գրեֆը: 22.04.2020 | 09:23 Գրեֆը՝ ճգնաժամի, նոր բիզնես մոդելների եւ հասարակ մարդկանց մասին Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը գործել է շատ «որակյալ»: «Ժամանակին անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել, ինչը հնարավորություն տվեց մեզ գործել ավելի ազատ եւ աջակցել հաճախորդներին»: Միաժամանակ, ինչպես նշել է Գերման Գրեֆը, նա մտադրված չէ վերադառնալ ՌԴ կառավարություն, իսկ 10 տարի հետո չի տեսնում իրեն որեւիցե խոշոր ընկերությունում:Պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր տեսած ամենավախենալի երազը, նա ասել է. «Եթե անկեղծ՝ դա այն է, որ ես վերադառնում եմ կառավարություն»:Ընդ որում, Գրեֆը նշել է, որ «կտրականապես» չի պատրաստվում 10 տարի անց մնալ ոչ Սբերբանկում, ոչ էլ գնալ մեկ այլ ընկերություն:«Ինձ հետաքրքիր է կրթությունը: Թողել եմ գիտությունը, չնայած որ ժամանակին դրանից հսկայական հաճույք էի ստանում: Գիտեք, բացի բանկում աշխատելուց, իմ կյանքում կար եւս մեկ երջանիկ փուլ՝ դասավանդումը համալսարանում: Միգուցե վերադառնամ կրթության ոլորտ: Ինձ հետաքրքիր են տեխնոլոգիաները, վենչուրային ներդրումները»,- նշել է Գերման Գրեֆը: Banks.am-ը նշում է, որ 2000- 2007թթ.Գերման Գրեֆը զբաղեցնում էր ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի պաշտոնը: Tweet Դիտում՝ 4587