Միշուստինը կարեւորել է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը

01.06.2020 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Միշուստին #Նիկոլ Փաշինյան #ուղերձ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առեւտրի, տնտեսական եւ ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար եւ այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար:

Կարեւոր նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- ուղերձում ասել է ՌԴ վարչապետը:

Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով մենք կկարողանան լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:

«Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարգավաճում եւ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,- նշված է ուղերձում։
Դիտում՝ 1088

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW